Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այսօր հանդիպել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին

Մարտ 23,2013 12:35

Քուրդ ժողովրդին Նովրուզի՝  նոր տարվա տոնի, կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդինախագահ Կնյազ Հասանովին և մաղթել համայնքին համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ:

«Քրդական համայնքը իր ուրույն դերով մշտապես ակտիվորեն մասնակցել է քաղաքային ծրագրերին և եղել մեր կողքին: Երևանի քաղաքապետարանը կարևորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը քաղաքի կյանքում և պատրաստ է իր լրազորությունների շրջանակում համագործակցել ու աջակցել»,-քաղաքապետի անունից նշել է Վանո Վարդանյանը:

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին գնահատանքի և շնորհավորանքների համար` Կնյազ Հասանովը իր հերթին ընդգծել է, որ երևանաբնակ  քուրդ համայնքը մշտապես ակտիվորեն իր մասնակցությունն է ունենում քաղաքային տարբեր ծրագրերին և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը:

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս  ուշադրությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայ ժողովրդի հետ մեր բարեկամական կապերը շատ ամուր են: Եվ երբ աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը, դա այլևս զարմանալի չէ: Դա Երևանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող բարեկամական վերաբերմունքի արդյունքն է, ինչի համար ևս անկեղծ շնորհակալ ենք: Եվ կարևորելով մայրաքաղաքի բարեկարգման ու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի նկատելի են դառնում, մեր համայնքի անունից մեր պատրստակամությունն ենք հայտնում անել հնարավորը` հանուն քաղաքի զարգացման»-նշել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը:

Քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում քուրդ համայնքի հետ կապերն էլ ավելի կընդլայնվեն և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ կընձեռվեն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031