Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ

Հունվար 20,2017 19:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո  Վարդանյանը, աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը և  սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Ստեփանակերտի քաղաքապատերանում հանդիպել են այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված   և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ:

Հանդիպմանը սոցիալական ապահովության վարչության պետը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես կարևորվել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը և այդ համատեքստում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում: Ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների   ընտանիքների անդամներն իրենց հերթին   երախտիքի խոսք են փոխանցել Երևանի քաղաքապետին՝ ցուցաբերվող մշտական աջակցության համար:

Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկա, մանկական հագուստ և այլ պարագաներ:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031