Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն է արժեցել աշխարհի ամենաճանաչելի լոգոների դիզայնը

Մարտ 28,2013 18:32

Գները, որ վճարել են համաշխարհային տարբեր ոլորտի ընկերություններ իրենց լոգոների ստեղծման համար, զգալիորեն տարբերվում են և տատանվում են 0-ից մինչև միլիոնավոր դոլարներների սահմանում:

Microsoft: 0$
Microsoft ընկերության 2012թ.-ի լոգոն ստեղծել են հենց ընկերության աշխատակիցները:

2 (7)

 

Google:0 $
Google ընկերության լոգոտիպը ժամանակի ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն այդ բոլոր լոգոները հեղինակել են ընկերության մասնագետները:

3

 

Coca-Cola: 0$
«Coca-Cola»-ի հանրահայտ լոգոտիպը ստեղծվել է 1886թ-ին Ֆրենկ Ռոբինսոնի կողմից: Ֆրենկը համարել է, որ անվան մեջ կրկնվող 2 C տառերը գրավիչ կդիտվի: Այս ընկերության լոգոն ևս ստեղծվել է անվճար:
4Twitter: 15$
Twitter-ը իր լոգոտիպը գնել է iStockphoto կայքից ընդամենը 15 ԱՄՆ դոլարով: Նկարի հեղինակը բրիտանացի Սայմոն Օքսլին է:

5

 

Nike: 35$:
Այս ընկերություն իր հայտնի լոգոտիպը գնել է 1971թ.-ին ուսանող Քերոլին Դեվիդսոնից 35 դոլարով:

6

 

NeXT: 100 000$:
Ամերիկյան համակարգչային NeXT ընկերության լոգոտիպը պատվիրվել է 1986թ-ին Սթիվ Ջոբսի կողմից: Նկարիչ Փոլ Ռենդը իր աշխատանքի համար ստացավ 100 հազար ԱՄՆ դոլար:

7

 

Ամառային Օլիմպիական խաղեր 2012: 625 000$
2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի լոգոտիպը մշակել է Wolff Olins գործակալությունը, որի համար վերջինս վաստակեց $625 000:

8 (3)

Pepsi: 1 միլիոն $
2008թ.-ին Arnell Group ընկերության դիզայներները թարմացրեցին Pepsi-ի լոգոտիպը 1 միլիոն ԱՄՆ դոլարով:

9

 

BBC: 1,8 միլիոն$
BBC լրատվական ծառայության լոգոտիպը ստեղծվել է 1997 թվականին: Մինչ այդ իբրև լոգոտիպ օգտագործվել է երկրագնդի նկարը, որի ներքևի հատվածում գրված էին BBC տառերը:

10

 

Accenture: 100 միլիոն$
Accenture խորհրդատվական ընկերության լոգոտիպը դարձավ աշխարհի ամենաթանկ լոգոներից մեկը: Ընկերության համար այն արժեցել է 100 միլիոն ԱՄՆ դոլար:

11

 

Աղբյուր՝ mixstuff.ru

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031