Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահական ընտրություններին ՄԻՊ-ը կանդրադառնա արտահերթ զեկույցով

Մարտ 29,2013 11:34

Այսօր ներկայացնելով 2012 թվականի տարեկան զեկույցը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ զեկույցը բաղկացած է 136 էջից: ՄԻՊ-ի տարեկան զեկույցում ներկայացված են 22 պետական մարմինեի, գերատեսչությունների աշխատանքների վերեբերյալ դիտարկումներ, որոնք պարտավոր են ապահովել մարդկանց իրավունքները: Զեկույցում բարձրացված են 148 համակարգային խնդիրներ, որոնք, ըստ Պաշտպանի, ազդում են  բոլոր քաղաքացիների վրա, անգամ ամենաբարձր պաշտոնյաների: 
Կանխելով հարցը`ո՞վ պետք է լուծումներ տա այդ խնդիրներին, Կարեն Անդրեասյանն ասաց, որ Արդարադատության նախարարությունում մշակում է գործողությունների ծրագիր, որը կոչված է լինելու լուծումներ տալու այդ հարցերին: Ստեղծվել է  նաեւ միջգերատեսչական հանձնաժողով`նախագահի հրամանագրով, որը ղեկավարելու է ԱԱԽ քարտուղարը: Կարեն Անդրեասյանի կարծիքով, սա խոսում է այն մասին, թե ինչ կարեւորություն են տալիս այդ հարցերին իշխանության ամենաբարձր օղակներում:
Կանխելով նաեւ նախագահական ընտրությունների վերաբերյալ լրագրողների հարցերը`ասաց, որ Գյումիրում, ապրիլի 2-ին կհրապաակվի արտահերթ-հատուկ զեկույցը, որտեղ կհնչեն գնահատականներ` նախագահական ընտրություններում մարդու իրավունքների խախտումների մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031