

Բազմաթիվ ուտելիքներից բացի Շարգաբյանը կպատրաստի նաև հայկական երկու տեսակի փլավ, որոնք սովորել է պատրաստել իր հայազգի սկեսուրից՝ հանգուցյալ Զեբա Օսկոյան Շարգաբյանից: Սանդրա Շարգաբյանին այս տոնական սեղանը պատրաստելը հիշեցում է իր հանգուցյալ ամուսնուն՝ Կառլ Շարգաբյանին, որի համար Սանդրան ամենահաճախն էր սարքում այս ուտեստները:
Քույրերի օրիորդական ազգանունը Մաիսանո է, նրանց նախնիները Սիցիլիայից են Ամերիկա գնացել:
«Ինձ թվում է իմ պատրաստած փլավն ավելի լավն է, քան հայերինը», – կատակում է Շարգաբյանը՝ «General Motors» ընկերության անձնակազմի պաշտոնաթող տնօրենը, – «Մենք սա անում ենք, որ պահպանենք մեր ավանդույթները և ընտանիքները իրա մոտ պահենք»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































