Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեքսուսով» Րաֆֆի Հովհաննիսյանին հետեւում էին

Ապրիլ 02,2013 21:18

lexusԱյսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով եղավ Եղվարդում, Ուջանում, Թալինում, Արթիկում, Գյումրիում, Արմավիրում: Բոլոր հանդիպումներին անխտիր ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտ հանդիպման վայրում էին եւ տեսախցիկները միացրած սպասում էին նրան: Ոստիկանների այստեսակ վերահսկողությունը նորություն չէ ընդդիմության նման հանդիպումների համար:

Սակայն այսօր հանդիպումների ժամանակ նկատեցինք, որ այդ ամբողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի մեքենային գաղտնի հետեւում է լուսանկարում պատկերված Լեքսուս RX 330 մակնիշի եւ 55 AM 525 պետհամարանիշի մեքենան: Մեզ հաջողվեց լուսանկարել նաեւ այդ մեքենան վարողին:

Ուշագրավ է, որ այդ մեքենայի վարորդը, իբր շեղելու համար մեր ուշադրությունը, խաչմերուկներում գնում էր ոչ թե մեր ուղեգծով, այլ թարթիչները միացնում էր եւ ուղեւորվում լրիվ այլ ճանապարհով, սակայն մի քանի վայրկյան անց շրջադարձ էր կատարում եւ նորից գաղտնի հայտնվում էր նույն ճանապարհին, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930