Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա. «Մաշան ոնց որ իմ երեխան լինի»

Ապրիլ 03,2013 22:15

 

Այսօր երգչուհի Սոնան խոսեց ապրիլի 6-ին Ծաղկաձորի Գոլդեն Փելիս հյուրանոցում մայրության և գեղեցկության տոնի առթիվ կայանալիք իր տոնական համերգի մասին:

«SPRING» PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց, որ համերգային ծրագիրն ամբողջությամբ սկսվելու է ապրիլի 6-ին և շարունակվելու է մինչև ապրիլի 7-ի լույս գիշերը: Էսկալացիան երգչուհի Սոնայի համերգային ծրագիրն է լինելու, մինչ այդ ելույթ կունենան նաև այլ աստղեր` հայ շոուբիզնեսի ներկայացուցիչներ, կլինի DJ Haik Solar-ը:

Երգչուհի Սոնան մինչ համերգի մասին տեղեկություն հայտնելը խոսեց «Հայաստանի ձայնը» նախագծի իր մասնակիցների մասին` ասելով. «Հեշտ ճանապարհ չենք անցել: Մեր թիմն իրոք տարբերվում էր, որովհետև մենակ տաղանդը չի այս կյանքում, այլ մարդ տեսակ հասկացողությունը: Շատերը զարմանում էին, թե ո՞նց եմ նման թիմ ընտրել ականջներով` չունենալով տեսնելու հնարավորություն: Ես հասկացա, որ շատ երջանիկ, ինչու չէ նաև բախտավոր մարդ եմ: Ոչինչ հենց այնպես չի լինում, շատ ուրախ էի, որ ունեի Մարտ, Հովհաննես, Մաշա, Աննա, Աիդա, Ջիվան և այլք»:

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանի մասին նա ասաց, որ դեռ շատ կլսենք, կտեսնենք ու կպարծենանք. «Մաշայի ժամանակ ես առաջին անգամից պտտվել եմ, անկախ ամեն ինչից չէի կարող իրենից կտրվել: Նույնիսկ խոստովանել եմ իր հարազատներին, ոնց որ իմ երեխան լինի: Պտտվել եմ, տեսել եմ ու հասկացել, որ կարծես նրան գիտեմ իմ ողջ կյանքում»:

Մերի Մնջոյանը նշեց, որ դեռ ոչինչ որոշված չէ, թե նա երբ է գնալու կամ ինչ է ձայնագրելու: Մոտակա օրերս միայն ամեն ինչ վերջնական պարզ կլինի:

Իսկ ապրիլի 6-ին կայանալիք համերգի մասին Սոնան նշեց, որ այնտեղ իրեն են տեսնելու, նա երկվորյակ չունի և իրեն հնարավոր չէ ընդօրինակել: Կհնչեն իր առաջին և երկրորդ ալբոմներից կատարումներ:

Իսկ այն հարցին, թե արդյոք Մերի՞ն էլ է համերգին երգելու, «SPRING» PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն ասաց. «Դա դեռ որոշված չէ, մենք հիմա բանակցությունների մեջ ենք Արմենիա հեռուստաընկերության հետ: Վերջնական, երբ որ կհաստատվի, մենք կտեղեկացնենք: Քանի որ կա պայմանագիր, կան որոշակի պայմաններ և իհարկե մենք  հարգում ենք մեր գործընկերներին, այն մեծ աշխատանքը, որ նրանք արել են»:

 Արմինե Համբարձումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930