Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Կես տոկոսի հավակնորդը մի տոկոսին խփում ա, որ ի՞նչ լինի»,- հարցնում է Վարդան Սեդրակյանի փաստաբանը

Ապրիլ 04,2013 14:20 Share

«Սա քաղաքական հետապնդում չէ»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

«Եթե պիտի պատժեն նրան, ապա պատժելու այլ ձեւեր կան, ոչ թե այն հոդվածը, որով մեղադրվում է Սեդրակյանը»,- վստահեցնում է Սիրունյանը:

«Ես պարոն Սեդրակյանի հետ խոսելիս էլ, ասել եմ, ախր շատ անտրամաբանական է, կես տոկոսի հավակնորդը մի տոկոսին խփում ա, որ ի՞նչ լինի, որ մեկ ու կես տոկոս հավաքի…»,- ասում է Սիրունյանը:

Սեդրակյանի գործով ապացույցներ չկան, վստահեցնում է փաստաբանը` «իսկ այն, ինչ էլ որ ցույց են տալիս, դրանք ապացույցներ չեն»:

Վարդան Սեդրակյանը ընկճված չէ, հայտնեց նրա պաշտպանը, իսկ այս գործի հետ կապված, ասում է` «Փորձանք է»:

«Ձերբակալվածները Վարդան Սեդրակյանի դեմ ցուցմունք չեն տվել»,- հայտնեց Ալեքսանդր Սիրունյանը, ավելացնելով` «թե ինչ են արել Հայրիկյանի հետ, այդ մասին ոչինչ չգիտեմ, բայց ցուցմունք չի եղել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930