Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Ապրիլ 07,2013 15:00

Սիրելի երևանցինե’ր, 

Մայիսի 5-ին մենք ընտրելու ենք Երևանի քաղաքային իշխանություն։ Ձեր և միայն ձեր ընտրությունն է որոշելու, թե ինչպիսի Երևան ենք մենք ունենալու առաջիկա տարիներին։ Որպես գործի մարդ, ես վստահեցնում եմ, որ Երևանի զարգացման այն ծրագիրը, որը առաջարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մեր քաղաքը դարձնելու է ապրելու համար առավել հարմարավետ, գեղեցիկ ու բարեկարգ։ Որովհետև Երևանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկը չէ։

Մեզ տրված ձեր քվեն ծառայելու է մեկ նպատակի՝ հանուն բարեկեցիկ ու բարեկարգ Երևանի։

Հավատացեք՝ ամենակարևոր ու անհրաժեշտ քայլերը կյանքում արվում են ոչ թե պարտադրանքի, այլ՝ պատասխանատվության թելադրանքով։ Մեր տունը մե՜նք պիտի կառուցենք, իսկ Երևանը մեր բոլորի տունն է։

Սիրելի երևանցինե’ր: Մայիսի 5-ին մենք ընտրելու են ոչ թե Երևանի տեր, այլ՝ քաղաքային իշխանություն, որը պիտի դառնա երևանցու իրական գործընկերը։ Իսկ Երևանի տերը երևանցին է։

Մեր նպատակը ազնիվ է՝ շենացնել մեր մայրաքաղաքը։ Մենք ունենք Երևանի զարգացման այն ծրագիրն ու այն թիմը, ովքեր կարող են կարճ ժամանակում լուծել մեր մայրաքաղաքի կենսական խնդիրները։

Ես վստահեցնում եմ, որ ձեր քվեն տալով «Բարգավաճ Հայաստանին», դուք ունենալու եք բանիմաց ու հոգատար քաղաքային իշխանություն։ Իշխանություն, որը մշտապես լինելու է բնակչի կողքին և հաշվետու է լինելու ձեզ։

Վստահե’ք մեզ, ու մենք միասին շենացնելու ենք մեր Երևանը։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930