Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան վիրուսներից մինչև ամենատարեց օգտատեր

Ապրիլ 07,2013 15:56

Աշխարհում ամենից ավելի տարածված սոցիալական ցանցը՝ Facebook-ը, վարակված Է վիրուսով: Մասնագետների տվյալներով, ծրագիրը էկրանին է բերում նույնականացման ստուգման պահանջ, ինչը կատարելիս օգտվողն ավտոմատ կերպով վերաուղարկվում է դեպի սոցկայքի կեղծ էջ, որում մուտքագրում է իր ծածկանունն ու գաղտնաբառը, այս մասին գրել է Times.am-ը: Իսկ եթե սոցցանցի մասնակիցները հետեւում են հղումին, ապա նրանց համակարգիչները նույնպես վարակվում են, իսկ վնասաբեր ծրագրի մշակողներն ստանում են նրանց անձնական տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն: Մասնագետները խորհուրդ են տալիս չբացելով հեռացնել նման հաղորդումները, ինչից հետո ստուգել, թե վիրուս կա արդյոք համակարգչում:

Ի հայտ եկած վիրուսները, սակայն, ոչ մի կերպ չեն ազդում Ֆեյսբուքյան օգտատերերի թվաքանակի աճի վրա: Մարկ Ցուկենբերգը հայտարարել է, որ Ֆեյսբուք ընկերության գլխավոր խնդիրն է սոցցանցից ամենօրյա օգտվողների թիվը հասցնել մինչև 3-5 միլիոնի, այս մասին գրել է ITAR-TASS-ը: Նպատակին հասնելու նոր «գործիքներից» մեկը Facebook Home նոր հավելվածն է Android սարքերի համար: Այն կտա սմարթֆոնի միջոցով սոցցանցից առավելագույնս հարմար օգտվելու հնարավորություն:

Պարզվում է` Ֆեյսբուքի ամենատարեց օգտատերը 104- ամյա Մարգարիտ Ժոզեֆն է: Սոցցանցում գրանցվելիս նա չի կարողացել նշել ծննդյան տարեթիվը, քանի որ ինտերֆեյսով թույլատրում էր մինչև 99 տարեկանը, այս մասին գրել է Panarmanian.net-ը, Ֆեյսբուքը ներողություն է խնդրել ու ուղղել սխալը՝ այսուհետ թույլատրվում է նշել մինչև 1905-ը: Ի դեպ, այժմ Ջոզեֆը մոտ 3000 ընկեր ունի. կնոջ էջում պարբերաբար հայտնվում են իր նոր նկարները, իսկ հետաքրքրությունների մեջ նշված են արվեստը, ճանապարհորդությունները, «Ես սիրում եմ Լյուսիին» սերիալը, Detroit Red Wings հոկեյի ու Detroit Tigers բեյսբոլային ակումբները:

Անկախ օգտատերերի թվաքանակի ավելացումից, փորձագետները պնդում են, որ հաղորդագրությունների փոխանակման ծրագրերը վտանգավոր են Ֆեյսբուքի համար, դրանք կարող են ոչնչացնել սոցցանցը: WhatsApp, Kik և Wechat ծառայությունների տարածվածությունը կարող  է դառնալ լուրջ խնդիր  Ֆեյսբուքի համար: Նման ծրագրերը մեծ համբավ են ձեռք բերում այն ժամանակ, երբ Մարկ Ցուկենբերգի ստեղծած հսկայական ցանցը զիջում է իր դիրքերը: Ծրագրերը նույնիսկ նույնատիպ գործառույթներ ունեն՝ անձնական էջի բացում, ընկերների գրանցում և լուսանկարների, երաժշտության և տեսանյութերի փոխանակում:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930