Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարն այցելեց Սիսակյան 3

Ապրիլ 11,2013 20:16

 

Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակին տեղում ծանոթանալու  նպատակով ապրիլի 11-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այցելեց վերոնշյալ շենք:

Նախարար Թադեւոսյանը հանդիպեց շենքի բնակիչների հետ, որոնք մանրամասն ներկայացրեցին ոչ միայն շենքի վթարային վիճակը, այլ նաեւ ջրերի արտահոսքի հետեւանքով առաջացած սանհանգույցի, տանիքի, նկուղի  հետ կապված խնդիրները:

Խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելու եւ նշյալ հանրակացարանում բնակվող ընտանիքներին անվտանգ բնակելի տարածքի վերաբերյալ հնարավոր լուծումներ առաջարկելու նպատակով` պարոն Թադեւոսյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով:

Հիշեցնենք, որ այս խնդրի վերաբերյալ նախորդ օրը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Դեռեւս 2007 թվականի “ՀայՍեյսմՇինի” եզրակացությամբ  շենքի  վթարայնությունը դասվել է 4-րդ աստիճանի:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930