Լրահոս
Օրվա լրահոսը

2.5 տարեկան երեխայի տեսողությունը փրկելու համար օգնություն է հարկավոր

Ապրիլ 20,2013 18:16

2.5 տարեկան Իգոր Զաքիյանը տեսողական խնդիր ունի: Մեզ հետ զրույցում երեխայի հայրը` Ռոմա Զաքիյանը պատմեց, որ բարդություններ են առաջացել, երբ երեխան ծնվել է:  Պարզվել է` ծնողները չպետք է երեխա ունենային: Նրանք մինչեւ կնոջ հղիանալը դիմել են բժշկի, անցել ստուգումներ. «Երկար ժամանակ չէինք կարողանում երեխա ունենալ: Բուժվելուց հետո բժիշկները հավաստիացրին, որ կարող ենք երեխա ունենալ: Երբ երեխան ծնվեց, բժիշկներն ասացին, որ մի օր էլ չի կարող ապրել: Դրանից հետո մեկ ամիս պառկել է վերակենդանացման բաժանմունքում: Այնտեղ էլ ասացին, որ երկար չի կարող ապրել: Նշեցին, որ ուղեղի հետ կապված խնդիրներ կան: Անցավ որոշ ժամանակ, եւ երեխայի մոտ շնչառական խնդիրներ առաջացան: Մի օր էլ բժիշկները զանգ տվեցին ու ասացին, որ Իգորը կուրանում է եւ նրան պետք է վիրահատեն: 5 ժամ տեւած վիրահատությունից հետո բժիշկները հավաստիացրեցին, որ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, նա տեսնում է: Այդ ժամանակ Իգորը երկու ամսական էր»,- պատմում է հայրը:
Ծնողի խոսքով՝ մեկուկես տարեկանում, երբ Իգորին հերթական ստուգմանն են տարել, բժիշկները ասել են` ձախ աչքը չեն կարողացել բուժել եւ երեխան կուրացել է, իսկ աջ աչքը կփորձեն փրկել: Տեղական կլինիկաներից մեկում խորհուրդ են տվել տանել Ֆրանսիա եւ այնտեղ բուժել: Սակայն հոր հնարավորությունը միայն Մոսկվա տանելուն է հերիքել: Մոսկովյան կլինիկաների բժիշկները ասել են, որ պետք է ձախ աչքը պրոթեզավորեն, իսկ աջը` սնուցեն: Սակայն ծնողները չեն ցանակցել դա եւ վերադարձել են Հայաստան:
«Ես հույսս չեմ կորցնում, որ երեխայի տեսողությունը կվերականգնվի: Իգորը աշխույժ երեխա է: Անընդհատ ցանկանում է քայլել, խաղալ, բայց չի կարողանում, քանի որ ընկնում է»,- ասում է հայրը:
Արդեն մի քանի ամիս է՝ Ռոման տարբեր մարդկանց է դիմում օգնության խնդրանքով, բայց ոչ մի դրական պատասխան: Ճիշտ է, կան մարդիկ, ովքեր կամավոր են օգնել:
Իգորի բուժման համար 30 հազար դոլար է հարկավոր: Այդ գումարը ունենալու դեպքում ծնողները անմիջապես կմեկնեն Ֆրանսիա կամ Գերմանիա եւ կվերականգնեն նրա տեսողությունը:
2.5 տարեկան երեխային օգնել ցանկացողներ կարող են դիմել նրա հորը` Ռոմա Զաքիյանին (093.38-18-04):

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930