Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները պարզեցին Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները

Ապրիլ 23,2013 15:30

295789_318699001592149_5358 65670_318699284925454_51578 488053_318699128258803_1644Այդ կապակցությամբ երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որը բարձր գնահատականի արժանացավ բոլոր ներկաների կողմից:

Ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով. հատկանշական էր «Ադանա» երգի կատարումը: 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը մի շարք երկրների կողմից է ճանաչվել: Միջոցառման ընթացքում ուսանողների կողմից բարձրացվեցին այդ երկրների դրոշները:
Հերթական միջոցառումը տեղի ունեցավ քիմիական մասնաշենքում: Կազմակերպվել էր կինոդիտում՝ նվիրված ապրիլի 24-ի ցեղասպանությանը: Վավերագրական հիմք ունեցող կինոնկարը մեր ազգի մեծ ողբերգության մասին հետաքրքիր գործ էր, որի սցենարը պայքար էր հանուն արդարության, հանուն համամարդկային արժեքների, հանուն մարդու և ազգերի իրավունքի:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930