Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանին ու նրա որդուն բերման ենթարկեցին, սակայն եղբորորդին` Վահեն դեռ փախուստի մեջ է

Ապրիլ 23,2013 22:17

Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com-ից՝ Ոստիկանությունը  բերման է ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու:

Aravot.am-ի  ոստիկանական աղբյուրները հաղորդում են, որ  Վարդան Ղուկասյանի մյուս եղբորորդուն` Վահիկին,  դեռ չի հաջողվել գտնել: Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում կրակոցներ են հնչել ՝ Շիրակացի փողոցում Վարդան Ղուկասյանի եղբոր որդիներն ու նրա կողմնակիցները կրակել էին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի  թիմակիցների` քավոր Հարութի և «Շեկոյի»` Արտյոմ Կարապետյանի  վրա,  վերջինս մահացել էր: Վարդան Ղուկասյանի եղբորորդներից  մեկին` Նիկոլայ Ղուկասյանին, ոստիկանությունը բերման է ենթարկել Բագրատաշենի սահմանագծից, իսկ Վահիկը դեռ փախուստի մեջ է:

Այդ պատճառով էլ ,ամենայն  հավանակությամբ, Շիրակի մարզի Մարալիկ –Սառնաղբյուր  ավտոճանապարհը շրջափակված է ոստիկաններով: Նույն աղբյուրների հաղորդմամբ՝  կրակոցների պատճառը եղել է այն, որ Ղուկասյանների որդիներին 2 օր առաջ տեղեկացրել են, թե Երևանից վերադարձել է քավոր Հարութի որդին` 18-ամյա Գևորգը, ով նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ  Սլաբոդկա թաղամասում լոմով կոտրել էր Վարդան  Ղուկասյանի  եղբորորդու` Նիկոլայի գլուխը:

Իսկ թե ինչու էր լողի գծով սպորտի վարպետ Գևորգ Խաչատրյանը` քավոր Հարութի որդին,  խփել 31-ամյա Նիկոլայի գլխին, ըստ շրջառավող լուրերի, պատճառը եղել էր այն, որ Հարութի որդին «Մերսեդես» մակնիշի իր մեքենայով անցնելիս է եղել Ղուկասյանների թաղամասով` Սլոբոդկայով: Նիկոլայն իր մեքենայով հանդիպակաց է դուրս եկել ու վթարային վիճակ ստեղծել, այնուհետև, մեղքը բարդելով Հարութի որդու վրա, թե՝ «չհասկացանք, էս մեր մայլի մեջ «ավարիա՞» ես տալիս», սկսել է վիճաբանել ու հայհոյել նրան: 18-ամյա երիտասարդը, լսելով իր ծնողներին հասցեագրված հայհոյանքները, հարվածել է Նիկոլայի գլխին ու ձեռքերին:

Այդ ժամանակ Նիկոլայ Ղուկասյանը հրաժարվել էր հիվանդանոց պառկել, ու չնայած այս փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, այդուհանդերձ  վերջինս որոշել էր իր վրեժը լուծել անձամբ` կրակոցների միջոցով:

Հավելենք, որ, ըստ որոշ լուրերի,  այսօր Ղուկասյանները մի քանի  մեքենաներով են եղել, Վահիկն ու Նիկոլայը առանձին  մեքենաներով են  գնացել քավոր Հարութենց տան վրա:

Ի դեպ, ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, այս պահին Ղուկասյանների թիմակիցները Գյումրու քաղաքային ոստիկանությում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արսինյա says:

    Էս Հանրապետական կուսակցության ապահով Հայաստանն է ???? Ես բոլորին պիտի հոգեբուժարան տանել: Առողջ մարդը չի կարող նման քայլերի դիմել: Երկրաշարժ տեսած Գյումրին միթե արժանի է, որ իրեն տիրեն հոգեպես հիվանդ մարդիկ: Երբ պիտի վերջ տրվի Գյումրում տիրող միջնադարյան էս կարգերին ??? Դրանց բոլորին պիտի հոգեբուժարանում փակեն: Երևանի փոքր կենտրոնից բացի պետությունը չի գործում: Գործում են տեղական, կիսաանգրագետ ֆեոդալիկները`իրենց հաստավզերի ջոկատով:

  2. Aren says:

    այս ամեն ինչում նախագահն ե մեղավոր.հարց ունեմ նրան-քանի հոգու էլի պետք ե սպանի ու խոշտանգի սիրելի մարդասպան ու մումսիկ վարդանիկտ,որ դրան կարգի հրավիրես?առանց ամոթի ռեստորաններում կողքտ ես նստեցնում……ՈՐ ԻՆՉ…..սա է ապահով հայաստանտ?էլի տկնթաղ ես անելու կապիկիտ ու դրա բնության թյուրիմացություն լակոտին?պատժում ես գյումրեցիներին ,որ քեզ չըտրեցին?խամաճիկ մարդասպանովտ ես վախեցնում….ՈՐ ԻՆՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉՉ?

  3. Զարզանդ. says:

    Մարտուկնեների ու Կամոների ականջը, ճիշտ եք, նախագահը վաղուց պտի կտրեր, որ սերիական հանցագործությւոններ չգործեին քաղաքում ու մինչև արմունկները արյան մեջ լինելով, ԱԺ pատգամավոր չդառնային, Մստոյի սորտն է հանցագործ, մինչև կրիվ չսարքեն, գլուխ չուտեն, չեն հանգստանա, որովհետև իրենց ամեն ինչ թույլ տրվեց , հմի էլ կրիշը Ծառուկյանն է

  4. 99 killer 999 says:

    հաաա..իսկ վարդանիկի առաստաղը կամ պապան ով է??????բացի դրանցից նա ունի մի զենք-շանտաժը՝հիմա ել երևում է դատախազը չի նրա դուդուկի տակ պարել որոշել է նրան շանտաժել.հոդված է պատվիրել թերթերից մեկում..թե դատախազը այն մյուսների հետ մոտ է..և?տեսնես այս ճարպիկը մինչև ուր է հասնելու?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930