Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՀԻ–ն իրականացնում է Երևանի ավագանու ընտրություններ – 2013 նախաձեռնությունը

Ապրիլ 30,2013 16:08

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Երևանի ավագանու ընտրություններ – 2013» իրավական նախաձեռնությունը, որի նպատակն է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ընտրական գործընթացում: Ծրագիրը կգործի մեկ ամիս՝ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 15–ը։

Նախաձեռնության շրջանակներում գործում է թեժ գիծը՝ 080-080-804 համարով, որը տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն ընտրություններին առնչվող ցանկացած հարցով և որը կարձագանքի ընտրական իրավունքի խախտումների դեպքում։

Քվեարկության օրը՝ մայիսի 5-ին, գործելու են իրավական շտապ օգնության 10 մեքենաներ` լրագրողի, դիտորդի և փաստաբանի կազմով։ Մեքենաները կշրջեն Երևանի ողջ տարածքով և, անհրաժեշտության դեպքում, կարձագանքեն թեժ գծին ստացված ահազանգերին։

Այս տարի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կիրականացնի նաև դիտորդություն մայրաքաղաքի Ավան թաղամասում։

Քվեարկության ընթացքին և խախտումներին վերաբերող տեղեկություններին հնարավոր կլինի հետևել www.hra.am կայքէջում՝ մեր մշտապես թարմացվող լրահոսի միջոցով:

«Երևանի ավագանու ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը քաղաքականապես չեզոք է և պատրաստ է հավասարապես աջակցել ընտրական գործընթացներում ներգրավված ցանկացած անձի, ում իրավունքները խախտվել են։

«Երևանի ավագանու ընտրություններ – 2013» իրավական նախաձեռնությանն աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։

Զառա Ամատունի

Հաղորդակցության գծով ղեկավար

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930