Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդկանց մոտից հայտնաբերել է մի ամբողջ արսենալ

Ապրիլ 30,2013 16:29

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan-com-ին Գյումրիից հայտնեց, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության քրեական վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի և Գյումրիի քննչական բաժանմունքի աշխատակիցների հետ Գյումրիում հնչած աղմկահարույց կրակոցներից հետո հայտնաբերել և առգրավել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում՝ Макаров և ТТ տեսակի ատրճանակներ, АКС և АКМ տեսակի ինքնաձիգեր, որսորդական հրացաններ, մեծ քանակությամբ փամփուշտներ, նռնակներ և պայթուցիկներ, «Ռևալվեր» տեսակի ատրճանակներ և այլն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զենք ու զինամթերքները հիմնականում հայտնաբերվել են Վարդանիկ Ղուկասյանի և Մարտունիկ Գրիգորյանի հարազատների և մերձավորների մոտից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված զենք-զինամթերքով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ:
Այս պահին օպերատիվ խորհրդակցությունը ավարտվել է ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:

Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հայտնեց, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը որոշ անձինք ներկայացրել են ինքնակամ՝ ոստիկանության հորդորից հետո, և կրկին ՀՀ ոստիկանապետը դիմեց ազգաբնակչությանը, որ եթե ունեն իրենց մոտ պահվող ապօրինի զենք և զինամթերք, ապա ինքնակամ թող ներկայացնեն իրավապահներին, այդ դեպքում նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930