Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ-ն կատարել է իր վրա դրված բոլոր պարտականությունները». Գեորգի Մարտիրոսյան

Մայիս 05,2013 16:08 Share

ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանն այսօր ասուլիսում տեղեկություններ հաղորդեց ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Նրա փոխանցմամբ`բոլոր հանձնաժողովներում կատարվել են վերապատրաստման դասընթացներ`«Հանձնաժողովի անդամների մասնակցությունը ակտիվ է եղել, նրանց բացատրվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, այսինքն՝ այն, ինչ պետք է անեին այսօր: Նրանց համար պատրաստվել են ուղեցույցներ: Բացի այդ, ուսումնասիրվել են բոլոր կենտրոնները, ցուցակները»:

Ըստ Մարտիրոսյանի` ԿԸՀ-ն կատարել է իր վրա դրված բոլոր պարտականությունները, աշխատանքներ են տարվել նաեւ դիտորդական առաքելություն իրականացնողների հետ կապված, ինչի առիթով մոտ 1 500 հոգի ստուգարք է հանձնել, դիպլոմներ ստանալու համար:

Ընտրողների իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով պատրաստվել է նաեւ տեսահոլովակ ու ցուցադրվել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031