ԿԸՀ-ում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը անդրադարձավ դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնմանը, ընտրական վեճերի վերաբերյալ վիճակագրությանը:
Նշվեց, որ անճշտությունների վերաբերյալ վեճերը քննելը վերապահվել է ընդհանուր իրավասության դատարանին:
Ստացված հայցադիմումները քննվել են այնպիսի ժամանակահատվածներում, որ ընտրողը կարողանա մասնակցել ընտրությանը:
«Առաջին ատյանի եւ վարչական դատարաններում կատարվել է հերթապահություն, ստացված հայցադիմումների թիվը երկուսն է եղել, որոնք ուղղված են եղել քարոզչությանը: Մեկը` Դանիել Իոաննիսյանի հայցն է եղել, որով նա մեղադրում էր ՀՀԿ-ին այն բանում, որ ապրիլի 7-ին Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ են բաժանվել: Դատարանը գտել է, որ ծաղիկի այդ կերպ նվիրումը չի դիտվում իբրեւ քարոզչություն:
Կարդացեք նաև
Հաջորդն էլ` Վարդգես Գասպարիի հարցն էր որով նա պահանջում էր դպրոցներից, որոնք ընտրատեղամասեր են, հանել Սերժ Սարգսյանի նկարները: Այս առիթով էլ նշվել էր, որ պատանիների մեջ սերմանվում է պետականություն եւ սեր, ու անհիմն է համարվել Գասպարիի բողոքը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































