Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում 72 ահազանգ է եղել

Մայիս 05,2013 21:59

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը ԿԸՀ-ում հրավիրված ասուլիսում ներկայացրեց քվեարկության օրն արձանագրած խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:

Մինչ ժամը 21:00-ը ստացված խախտումների վերաբերյալ ահազանգերն, ըստ նրա եղել են ընտրողի կամքին հակառակ քվեարկելու դեպքերի, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկության վերաբերյալ եւ այլն:

«72 ահազանգ է եղել, որից 54-ը` թեժ գծի միջոցով, դրանցից 28-ը` ընտրակաշառք տալու-վերցնելու դեպք է եղել, 6-ը` ընտրողի կամքին հակառակ քվեարկելու, 5-ը` կրկնակի քվեարկության, 5 -ը` դիտորդի կամ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու եւ 27 -ը այլ դեպքերի առիթով: Ահազանգերի հիման վրա հարուցվել է երեք քրեական գործ: Ահազանգեր են եղել նաեւ ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ, ինչի հետ կապված նշանակվել է ծառայողական քննություն: Ինչպես նաեւ Զարուհի Փստանջյանի դիմումները եւս ստուգվում են»,-տեղեկացրեց Պետրոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031