Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողը եկել ու Անահիտ Բախշյանին «թուք ու մուր» է տվել, գնացել (Տեսանյութ)

Մայիս 09,2013 23:47
anahit baxshyan

«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի տեղեկությունները, որ  11/16  ընտրատեղամասում Հայաստանում չբնակվող քաղաքացու փոխարեն քվեարկել են` հաստատվել են:

«Այդ քաղաքացու հարազատներն էլ են հաստատել, գնացել են, տեսել են քվեարկություն է եղել: Մկրտչյան Արամայիսը հաստատ Հայաստանում չէ»:

Տիկին Բախշյանը նաեւ այլ տեղամասերում էլ է Հայաստանից բացակայող քաղաքացիների ու նրանց փոխարեն քվեարկությունների վերաբերյալ տեղեկություններ ստացել, բայց դրանց մի մասը սուտ են դուրս եկել, մի մասն էլ չի կարողացել ստուգել, որովհետեւ նշված տեղամասերում վերահաշվարկի հնարավորություն չեն ունեցել:

«Մեր ստացած տեղեկություններից մեկն էլ եղավ ի վնաս ինձ: 11/1 տեղամասում իբր թե երկու հոգու բացահայտեցի, որոնք երկրում չեն, պարզվեց Հայաստանում են: Նրանցից մեկը ոչ միայն Հայստանում էր, այլեւ եկավ՝ մեզ թքեց, մրեց, գնաց: Ասաց՝ աշխատել չգիտեք, ինչու եք աշխատում, թուք ու մուր տվեցին գնացին: Ինչ իմանամ, դիմել ենք քաղաքացիներին, ասել ենք՝ եկեք ձեր շենքի բնակիչների վերաբերյալ տեղեկություններ ասեք, եկել, ասել են, թղթով տպած՝ տվել ձեռքս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ «Պանորամայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031