Լրահոս
Օրվա լրահոսը

«Չելսիին» նախազգուշացրել են Մոուրինիոյի վերադարձի մասին

Մայիս 17,2013 14:24

Ֆրանսիական «L`Equipe» հրատարակությունը Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներին եւ աշխատակիցներին տեղեկացրել է, որ վեց տարվա ընդմիջումից հետո Ժոզե Մոուրինիոն վերադառնում է եւ ակումբի լիակատար իշխանությունը նա բաժանելու է սելեկցիոն ծառայության ղեկավար Միշել Էմելանոյի հետ:

Հրատարակության համար պորտուգալացու վերադարձն անուղղակիորեն հաստատում է այն, որ «Չելսին» պայմանագիրը երկարացրեց 34-ամյա Ֆրենկ Լեմպարդի հետ, թեեւ մինչ այդ չէր շտապում դա անել: Հայտնի է, որ Մոուրինիոյի համոզմամբ, Լեմպարդը թիմի խաղը կազմակերպող առանցքային ֆուտբոլիստներից է:
Մոուրինիոն դեռ Մադրիդի «Ռեալում» է, որի հետ պայմանագրի ժամկետը լրանում է  2016 թվականի ամռանը: Սակայն պորտուգալացի մասնագետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Լոնդոն վերադառնալու իր մտադրության մասին:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031