Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորի մայր» ՀԿ-ն հերքում է․ Լյուքս Ստեփանյանի դին Երևան տեղափոխելու հարցում ծնողներին չեն դրդել

Մայիս 25,2013 12:12

Մեր կազմակերպության 22-ամյա գործունեության ընթացքում՝ Արցախյան պատերազմի տարիներից մինչ օրս, մենք մշտապես գործել ենք ի շահ բանակում ծառայողների իրավունքների պաշտպանության և կարգուկանոնի հաստատման: Սակայն վերջին օրերին մամուլում և լրատվական տարբեր կայքերում տարածում է գտել իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող «ինֆորմացիա»՝ իբրև թե Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորման հետաձգման ու նրա դին Երևան տեղափոխելու, բողոքի ակցիա կազմակերպելու հարցում ծնողներին դրդել է մեր կազմակերպության ներկայացուցիչը:
Ինքս մայիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել եմ Ուկրաինայի Կիև քաղաքում ԱՊՀ իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային հանդիպմանը, ինչպես նաև Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականների հետ կազմակերպված քննարկմանը այլընտրանքային ծառայության վերաբերյալ, իսկ վերոնշյալ դեպքի մասին տեղեկացել եմ միայն վերադառնալուս օրը:
Իմ և «Զինվորի մայր» ՀԿ-ի անունից պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը և բացառում մեր կազմակերպության որևէ տիպի մասնակցությունը այդ օրվա իրադարձություններին:

 

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ              

 

Անահիտ  Հովնանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031