Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Ներողություն կխնդրեմ, եթե…»

Մայիս 28,2013 21:15

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ն դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքանով է Երեւանի ավագանու ընտրություններին իր վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր եւ իրավաչափ եղել:

Հիշեցնենք, որ խոսքը 8/08 ընտրատեղամասում Սամվել Ալեքսանյանի պահվածքի մասին է, որտեղ առաջացած խնդիրներից հետո նա այցելել է եւ հայտարարել՝ «Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլնի»:

«Ես չեմ էլ իմանում՝ ինչ կազմակերպություն է: Ի՞նչ եմ խախտել, ես խաբար չեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ալեքսանյանը:

Հետո վստահեցրեց, ինքը ընտրությունների օրը պատգամավորին անհարիր պահվածք չի ցուցաբերել, ընդամենը փորձել է կարգ ու կանոնին հետեւել:

Պարոն Ալեքսանյանից նաեւ հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է ինքը ներողություն խնդրի իր կատարածի համար. «Ինչի՞ համար ներողություն խնդրեմ, ո՞վ է ասում: Եթե վատ բան արած լինեմ, ներողություն կխնդրեմ, բայց ես վատ բան չեմ արել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Չեմ հասկանում, ուրիշ գրելու բան չունե՞ք:Ինչ եք կպել այդ անմակարդակից:Ոչ բացեի ու կարդայի:Ոչինչ չասող ինֆորմացիաներ մի՛ գրեք, խնդրում եմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031