Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց պաշտոնատար անձանց առանձնատների վրա ավազակային հարձակումներ գործած Արմեն Դալլաքյանի, Քյարամ Ամոյանի, Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով դատական հերթական նիստը: Դատարան էին ներկայացել ոստիկանության ՊՊԾ գնդի առաջին վաշտի աշխատակից Վահե Եփրեմյանը եւ վկա Ռազմիկ Մկրտչյանը: Վերջինի հետ կապված՝ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը ակնարկեց, թե նա «ներդրված» վկա է եղել:
Վկան դատարանում ճանաչեց ամբաստանյալ Արթուր Մանուկյանին, ասելով, որ երբ գժանոց է գնացել ընկերոջը տեսնելու, այնտեղ տեսել է նրան: Պաշտպանի հարցին, թե ինչո՞ւ եք դուք ներգրավվել այս գործում եւ ո՞վ է ձեզ հրավիրել, վկան պատասխանեց, որ իրեն տնից բերման են ենթարկել, ապա 24 ժամ պահել ոստիկանությունում, բաց են թողել, հետո նորից տարել են վարչություն: Ա
յս վկան նաեւ հայտնեց, որ ճանաչել է հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանին, որը հորեղբոր ընկերն էր: Նա ասաց, որ մի հանդիպման ժամանակ երկու պայուսակ է թողել իրենց տանը (բարձրացնելիս ոտքին է կպել, հասկացել է, որ հագուստ է), ապա 10-15 օր հետո եկել-վերցրել է:
Ոստիկանության ավագ Վահե Եփրեմյանն էլ ասաց, որ դեպքի օրը չի հիշում եւ որ առավոտյան, ժամը 5-6.30-ի սահմաններում, իրենց մեքենայով, Արցախ-Ռոստովյան խաչմերուկում հանդիպել են հետախուզվող մեքենային: Ըստ այդ վկայի՝ մեքենայի ներսը չի երեւացել եւ այն արագ անցել է իրենց կողքով: Իր ընկերներից թե ով է տեսել մեքենայի ներսը, նա դժվարացավ ասել: Պատասխանելով Հովիկ Արսենյանի հարցին, նա ասաց, որ չեն հետապնդել մեքենան, քանի որ հետախուզվող մեքենան «Ջիփ» էր:
Կարդացեք նաև
Վկաների հետ կապված՝ դատարանը կարճատեւ ընդմիջում է հայտարարել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ