Պետությունը պարտադրում է հանել խաղի ապարատները քաղաքի վարչական սահմաններից դուրս, եթե ոչ` ապա շահումով խաղալիքների հետ ծխախոտ չխաղարկել:
Այսօր ՀՀ կառավարության շենքի առաջ իշխանություններից դժգոհ քաղաքացիների թիվը մի քանի տասնյակի էր հասել` կրքերն էլ այնքան էին բորբոքվել, որ պաշտոնյաների հասցեին անվանական հայհոյանքներ էին հնչեցնում թե’ կանայք եւ թե’ տղամարդիկ: Մշտական ցուցարարների` բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին, իրացման գոտու բնակիչներին, ազատամարտիկներին, այս անգամ միացել էին նաեւ հանրապետության տարբեր մարզերի ժամանցային վայրերում շահումով խաղերի ապարատներ տեղադրած տնտեսվարողները: Պետությունը պարտադրում է հանել խաղի ապարատները քաղաքի վարչական սահմաններից դուրս, եթե ոչ` ապա շահումով խաղալիքների հետ ծխախոտ չխաղարկել: Ի պատասխան ցուցարարների դժգոհություններին՝ ֆիննախից պատասխանել են, որ օրենքը նոր չէ, եւ որ այն գործում է 2008 թվականից:
Շահումով խաղերի բիզնեսով զբաղվող տնտեսվարողների խոսքերով, իրենք այդ ապարատները գնելու համար բանկերից մեծ վարկեր են վերցրել ու եթե խաղալիքների հետ ծխախոտ չվաճառեն, ապա այնքան եկամուտ չեն ունենա, որ վարկերը մարեն եւ ընտանիք պահեն: Նրանց մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.
Կառավարության նիստի պահին ցուցարարներն այնպես էին բղավում, որ ստիպված նրանց լսելու համար դուրս եկավ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմուների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նրա ներկայությունից բանակում զոհված զինվորների մայրերն ավելի բորբոքվեցին:
Կարդացեք նաև
Նրանց դժգոհությունն ուղղված էր զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի դեմ: Վարչության պետի հետ մայրերի զրույցի մանրամասները` տեսանյութում`
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































