Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանի բոլոր կրթական ռեսուրսներն արդեն հասանելի են հայ ճարտարագետներին

Հունիս 06,2013 15:17 Share

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի սերտ համագործակցության շրջանակներում ճարտարագիտական համալսարանում տեղի կունենա «Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» հեռավար հասանելիության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Կենտրոնը թույլ կտա ավելի քան 60 ուսումնական ծրագրերով հեռավար ուսուցման տարբերակով տեխնիկայի և տեխնոլոգիաների նոր ուղղություններով որակավորման բարձրացման դասընթացներ իրականացնել հայ ճարտարագետների համար:

Հանդիսավոր բացմանը կմասնակցեն ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում «Россотрудничество» Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Մարկ Կալինինը, Ն.Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանի Հանրային խորհրդի գործադիր քարտուղար Իգոր Գայմանովը, գործարարներ, բուհերի ներկայացուցիչներ և դասախոսներ:

«Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» հեռավար հասանելիության կենտրոնի ստեղծումը նախագիծ է, որն իրականացվում է Ն.Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի, ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության հիմնադրամի, ինչպես նաև նախագծային աշխատանքներին մասնակցող ԱՀՊ երկրների բուհերի կողմից:

Նախագծի նպատակը ԱՊՀ երկրների մասնագետների համար որակավորման բարձրացման ու վերապատրաստման ճյուղավորված համակարգի ստեղծումն է:

Առաջիկայում նշված նախագծի շրջանակներում կկազմակերպվի «Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր» դասընթացը, որը կիրականացվի Ն. Բաումանի անվան տեխնիկական համալսարանի ուսումնամեթոդական համալիրների, ուսումնական ձեռնարկների, ծրագրային միջոցների գործածությամբ:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930