Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյան. «Եթե իմ տան վրա հարձակվեին, բնականաբար՝ կպաշտպանվեի»

Հունիս 06,2013 15:35 Share

«Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր»,- Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խատչատրյանը երեկ այսպես էր պատասխանել 168.am-ի հարցին, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին:

Այսօր Aravot.am-ը ՀՀՇ նոր կուսակցության ստեղծման նախաձեռնողներից մեկից՝ Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեց՝ եթե Ձեր տան վրա զինված հարձակում լիներ, Դուք ի՞նչ կանեիք:

Նա պատասխանեց. «Բնականաբար, կպաշտպանվեի: Եթե ժամանակ ունենայի, ապա անպայման ոստիկանությանն էլ կտեղեկացնեի»:

Մեր հարցին՝ բայց Դուք զենք ունե՞ք, որ պաշտպանվեիք՝ նա պատասխանեց. «Ինչի մենակ զենքո՞վ են պաշտպանվում: Չէ, զենք չունեմ, ցավոք սրտի»:

Այսօր կառավարությունը հաստատել է Սուրեն Խաչատրյանի հրաժարականը: Թե ի՞նչ կտա այն՝ ըստ Կարապետ Ռուբինյանի,  դրանից ոչինչ չի փոխվի եւ հասարակությունը ոչինչ էլ  չշահեց. «Իր այսպես կոչված զինակիցները՝ նույն խառնվածքն ունեցող, կփորձեն նույնը լինել, եւ ինչպես միշտ՝ լկտիությունը կհաղթահարի»:

Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո մարդիկ խոսում էին, որ կրիմինալն այլեւս գլուխ չի բաձրացնի, որ այս իշխանությունները կսթափվեն: Կարապետ Ռուբինյանի դիտակմամբ՝ «Բարքերն այնպիսին են, երկրում օրինականության վիճակն այնպիսին է, որ նույնը հետո կրկնվում է: Մեկ-երկու քայլերով, չնայած քայլ էլ դա չի, ընդամենը իր դիմումին են ընդառաջել, ոչինչ չի փոխվի: Պետք է համակագը փոխվի, կրիմինալ իշխանությանը պետք է փոխարինելու գա օրինականորեն ընտրված իշխանություն: Սա է ելքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930