Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

Հունիս 06,2013 19:05 Share

 

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը հունիսի 6-ին ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Ահմեդ Էյվեյդայի գլխավորությամբ: Նախարար Ս. Թադեւոսյանը գոհունակություն հայտնեց Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից եւ հույս հայտնեց, որ այն էլ ավելի կամրապնդվի:
«Ուրախալի է, որ առաջիկայում Համաշխարհային բանկի գործակցության մտադրությունը  կապված է տարածքային զարգացման օժանդակությանը` մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, որի զարգացումն անմիջականորեն կապված է քաղաքաշինական խնդիրների, ենթակառուցվածքների ձեւավորման հետ»,- նշեց նախարարը:

Պարոն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարությունում ներկայում այդ ուղղությամբ մի քանի ծրագրեր են իրականացվում, մասնավորապես` նշեց «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի, Գյումրիի Վանաձորի, Դիլիջանի եւ Ջերմուկի քաղաքաշինական նախագծերի մասին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի քաղաքաշինության ոլորտի եւ Համաշխարհային բանկի համագործակցության զարգացման հեռանկարները: ՀԲ պատվիրակության ղեկավար Ահմեդ Էյվեյդան տեղեկացրեց, որ ներկայում ՀԲ-ում մշակվում է մեր երկրի հետ գործակցության 2 ուղղություններ` տարածքային զարգացման եւ աղետների ռիսկերի կառավարման խնդիրների վերաբերյալ: Նպատակ ունենալով նպաստել տարածքային զարգացմանը, շեշտը դնելով մանր ու միջին գործարարության խթանման վրա, զրուցակիցները զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քննարկեցին 3 ուղղություններ` Խոր Վիրապ-Նորավանք-Եղեգնաձոր-Սյունիք, Գյումրի-Ստեփանավան-Ալավերդի, Սեւանա լիճ-Դիլիջան: ՀԲ կայուն զարգացման ոլորտի ղեկավար Զարուհի Թոխմախյանը ընդգծեց Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ շենք-շինությունների սեյսմազինվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ ՀԲ-ի պատրաստակամության մասին:
Նախարար Սամվել Թադեւոսյանը, հաշվի առնելով Հայաստանում սողանքների ու երկրաշարժի հավանականությունը, առանձնահատուկ կարեւորեց ՀԲ-ի աջակցությունը աղետների ռիսկերի կառավարման հարցում: Այդ համատեքստում պարոն Թադեւոսյանն ընդգծեց «Հայսեյսմշին» ընկերության վերազինման խնդիրը, որի  արդիականացման շնորհիվ կիրականացվի նախագծահետազննական աշխատանքներ եւ կբարձրանա շենք-շինությունների կառուցման եւ ուժեղացման վերականգնման որակը: Նախարար Ս. Թադեւոսյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից են շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված իրավական հիմքերի ապահովումը եւ շենքերի ու շինությունների տեխնիկա­կան տվյալների բազայի ստեղծումը: Պարոն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ առաջնահերթությունը տալով կրթական, մարզական եւ մշակութային հաստատություններին` արդեն հավաքագրվել է մոտ 2500 շենք–շինությունների տեխնիկական տվյալներ: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին վերոնշյալ ծրագրերի ուղղությամբ համագործակցության առնչությամբ:

ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930