Լրահոս
Օրվա լրահոսը

Euronews. «Ֆիզիկոս Դավիդյանը իր փորձերով գրավել է կիպրոսցիներին»

Հունիս 22,2013 18:00

Ֆիզիկոս Վիգեն Դավիդյանը Նիկոսիայում մարդկանց ուշադրությունն է գրավել իր «Վիգենէքսպլորատորիում» գիտական ցուցադրությամբ: Հայտնում է «Եվրոնյուզ» լրատվականը:  

 

«Cyprus Community Media Centre» նախագիծը հյուրընկալել է Դավիդյանին՝ ֆիզիկայի փորձեր ցույց տալու: Ցուցադրության նպատակը առօրյա կյանքում օգտագործվող բարդ գիտական երևույթները կրթական մոտեցմամբ և զվարճանքի միջոցով ներկայացնելն է՝ ցույց տալու, որ բոլորը կարող են հասկանալ գիտական հասկացությունները:

 

«Փորձերի իմաստն է կրթական մոտեցումները գործնականում ցույց տալն է: Շատերը գիտեն տեսությունը, բայց գաղափար չունեն, թե ինչ է այն իրական կյանքում: Ես ցույց եմ տալիս իրադարձությունների հակառակ հաջորդականությունը: Տեսությունից սկսելու ու դեպի գործնական գնալու փոխարեն, սկսում եմ գիտության գործնական մասից, », – ասում է Դավիդյանը:

 

Վիգեն Դավիդյանը նախկինում աշխատում էր Իլինոյսի համալսարանում: Կիպրոս տեղափոխվելուց հետո, նա հասկացել է, որ այնտեղ անհնար է հետազոտության ոլորտում աշխատանք գտնել և այժմ որոշել է հայկական հացի փուռ բացել, որը նաև գիտական ուղղվածություն կունենա. «Իմ գիտական ցուցադրություններն այդտեղ կանենք, որպեսզի գրավենք երեխաներին, ինչպես նաև կսովորեցնենք նրանց ուտելիքի գիտական մասը, քանի որ հաց թխելը մեծ առընչություն ունի գիտության հետ», – ասում է նա՝ նշելով, որ ուզում է իր երեխաներին մեծացնել այնպիսի միջավայրում, որտեղ գիտությունը զվարճանքի պես մի բան է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930