Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Օհանյան. Թաքցնելու ոչինչ չունեմ (Տեսանյութ)

Հունիս 28,2013 17:25

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր խոսքերով, թափանցիկ է. «Ես թափանցիկ եմ իմ գործունեությամբ ոչ միայն ձեր առջեւ, թափանցիկ եմ իմ ծառայողների, ենթակաների առջեւ»

Դա չի նշանակում, որ նախարարի թափանցիկությունը կարող է տարածվել պաշտպանության նախարարության ամբողջ աշխատանքի վրա։ Պետական գաղտնիք կա, անվտանգության հարց կա. «Կամ ես պետք է իմ ամբողջ գործունեությունը, բանակի գործունեությունը բացահայտ ներկայացնեմ հասարակությանը, կամ պետք է մարդիկ գան եւ իմ փոխարեն նստեն, սկսեն որոշումներ ընդունել»։

Սեյրան Օհանյանն ասում է՝ ինքը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի, բայց եկեք նստենք ու որոշենք, թե բանակին վերաբերող որ հարցերը կարող են դառնալ հասարակության սեփականություն, որ հարցերը՝ ոչ։ Սեյրան Օհանյանն առաջարկում է գծել բանակի թափանցիկության սահմանը

«Հենց այդ սահմանը մենք որոշենք, այդտեղ էլ արդեն յուրաքանչյուրս մեր գործը կիրականացնենք»,- ասաց նա։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930