Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնալու ենք Իշխան Զաքարյանի ասաբնյակում մնանք». Ցուցարարները նախագահին են պահանջում․ (Տեսանյութ)

Հուլիս 04,2013 20:54

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց  Բյուզանդ, Հանրապետության եւ Արամի փողոցի նախկին  բնակիչները ՀՀԿ ԳՄ նիստին եկած ՀՀԿ-ականներին կրկին սպառնում էին՝ կոտրել նրանց մեքենաները, եթե նիստից հետո չգան իրենց հանդիպելու:

«Պարոն նախագահ, խնդրում եմ, նիստից հետո մեզ մոտենաք, պահանջում ենք մոտենալ: Արդեն վեց տարին շատ եղավ: Նենց չանեք, նիստը հարամենք»,- այս հայտարարություններով դիմավորեցին ՀՀ նախագահին, որը առանց նրանց հետ խոսելու ներս մտավ գրասենյակ: Իսկ վարչապետը բնակիչներին խոստացավ նիստից հետո հանդիպել:

IMG_0106 IMG_0104

Նախագահի անտարբերությունից զայրացած քաղաքացիները հետո սկսեցին բղավել. «Տուր մեր տները: Իմ երեխեն, եթե տուն չպետք է ունենա, դուք էլ չեք ունենա: Վառելու ենք ձեր տները, վառելու ենք սաղ: Փորձեք հլը չիջնեք էսօր մեզ մոտ»:

Բնակիչներից մեկն էլ հեգնեց. «Գնալու ենք Իշխան Զաքարյանի ասաբնյակում մնանք»:

Հետո քաղաքացիները կրկին սպառնացին՝ փակել հրապարակը ու չթողնել պաշտոնյաներին հեռանալ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031