Լրահոս
Օրվա լրահոսը

Standardmedia. «Քենիացի պաշտոնյա. Արթուր եղբարները աղջկաս ընկերներն էին»

Հուլիս 06,2013 19:47

Քենիայի Նիերի քաղաքում Արթուր եղբայրների գործով դատական լսումների ժամանակ Օթայա քաղաքի պատգամավոր Մարի Վամբուին ուրբաթ օրը դատարանում խոստովանել է, որ նա ճանաչել է Արթուր եղբայրներին, բայց  որպես իր աղջկա ընկերներ, գրում է «Ստանդարտ մեդիա» լրատվականը:

«Ես ճանաչում եմ հայ եղբայրներին, քանի որ նրանք իմ դստեր ընկերներն են», – ասել է նա:

Ավելի վաղ դատարանը Վամբուին ընդգրկել էր այն մարդկանց ցուցակի մեջ, որոնք պետք է վկայություն տան, թե Արթուր եղբայրների Քենիա ժամանելու հետ կապված ինչ դեր են ունեցել:

Հայ «եղբայրները»՝ Արթուր Սարգսյանն ու Արթուր Մարգարյանը, Քենիայում կասկածվում են մի շարք հանցագործությունների մեջ: Ավելի ուշ նրանք հայտնվել էին Մալդիվներում, որտեղից եւս արտաքսվել էին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031