Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձև են գունավոր թղթերով փաթեթավորված ծաղիկները. պաշտպանիչ նշանակություն ունեն

Հուլիս 07,2013 18:24

Ծաղիկների նախընտրած գույնը խոսում է մարդկանց բնավորության մասին: Այս կարծիքին է ծաղիկների դիզայնով և ձևավորմամբ զբաղվող, ծաղկավաճառ Նարինե Ղուկասյանը: Ըստ նրա` ճանաչելով մարդուն՝ կարելի է նրա համար համապատասխան ծաղիկներ գնել. «Զգացմունքային, էմոցիոնալ մարդկանց կարելի է կարմիր գույնի ծաղիկներ նվիրել: Դեղին ու նարնջագույն ծաղիկների սիրահարները լուսավոր, պայծառ մարդիկ են, իսկ բաց գույները, նաև բաց վարդագույնը և առհասարակ բոլոր գույների բաց երանգները, ինչպես նաև երկնագույնը, սպիտակը խոսում են նրբության, հանգստության, ազնվություն մասին»: Շատ կարևոր է նաև ծաղիկների ձևավորումը: Պետք է հաշվի առնել , թե ինչ առիթով են նվիրում: Նարինե Ղուկասյանի խոսքով` երիտասարդ աղջիկներին կարելի է նվիրել վառ գույնի վարդեր, տղաներին՝ նույնպես: Ըստ նրա` հանդիսությունների ժամանակ, օրինակ` կոլեգաների, դասղեկների հոբելյանների առիթով կարելի է նվիրել զամբյուղի մեջ ձևավորված ծաղիկներ` հիմնականում վարդեր: Նա համամիտ չէ տարածված կարծրատիպի հետ, թե տղաներին ծաղիկներ չեն նվիրում. «Մեր խանութ-սրահ հաճախ են գալիս աղջիկներ, ովքեր իրենց սիրած տղայի համար գնում են հիմնականում գերբերա, ֆրեզի: Կարծում եմ` նրանց համար նույնքան հաճելի է այդպիսի նվերներ ստանալը»: «Հայոց լեզվի և գրականության ընդունելիության քննությունից դուրս գալիս նախկին դասընկերուհիներս ինձ գերբերա ու շունիկ ծաղիկներ նվիրեցին, շատ ուրախացա, բոլորն ինձ էին նայում…Երբեք աղջկանից ծաղիկ չեմ ստացել»,- ասում է ամյա Գրիգորը: Նարինե Ղուկասյանը, խոսելով ծաղիկներ տարածված և նորաձև ձևավորումներ մասին, ասում է. «Հիմա զամբյուղներ չեն առնում, մանավանդ վերջերս սկսել են նորաձև դառնալ թերթով փաթեթավորված ծաղիկները, բայց կարծում եմ շատ ավելի գեղեցիկ են գունավոր թղթով կամ թղթերով փաթեթավորվածները, բացի այդ դրանք պաշտպանիչ նշանակություն ունեն. պաշտպանում են անպարենբաստ եղանակից, փոշուց »,- ասում է ծաղկավաճառը: Տղաներին խորհուրդ է տալիս իրենց սիրելիների համար գնել գունավոր ծաղիկներ. «Վառ գույները բնորոշ են այս եղանակին: զգացմունքային մարդկանց, դրանք նաև տրամադրություն են բարձրացնում»,-հավելում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031