Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալել են գիշերով Գյումրու կենտրոնում «սիգնալակռվի» մեջ մտած երիտասարդներին

Հուլիս 10,2013 19:27

Ինչպես տեղեկացրել ենք երկու օր առաջ գիշերը՝ ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 42 QQ 444 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել էր Գյումրու կենտրոնական շուկայում տեղադրված կոշիկի, օծանելիքի տաղավարներին՝ դրանք ավերակ դարձնելով ու հսկայական նյութական վնասներ հասցնելով տեղի առևտրականներին:

P2172295

Առևտրականների փաստելով, մեքենայի մեջ եղել են 5 երիտասարդներ, 5-ն էլ` հարբած վիճակում: Ըստ Գագիկ Շամշյանի, վթարի պատճառն այն էր, որ «Մերսեդես» մակնիշի մեքենային հետապնդել է մեկ այլ` «Ջիփ» մակնիշի մեքենա, անգամ հնչել են կրակոցներ, որի պատճառով էլ «Մերսեդես»-ի վարորդը բախվել է տաղավարներին: «Մերսեդես» մակնիշի  վարորդը Համլետ Թումասյանն է, ով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու` Արկադիի աներձագն է, Գյումրու կոսմետիկայի «Նիվեա» խանութի սեփականատիրոջ որդին:

Այսօր այս դեպքը մանրամասնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը` տեղեկացնելով. «Հուլիսի 8-ին, գիշերը երկու ավտոմեքենաների վարորդներ, որոնց մեջ նաև գտնվել են այլ երիտասարդներ Սայաթ-Նովա փողոցի վրա ձայնային ազդանշան տալու կապակցությամբ մտել են վիճաբանության մեջ և ավտոմեքենաներով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը`բարձր արագությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, շարժվել են դեպի Շահումյան փողոց: Խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` հակառակ ուղղությամբ մտել են Շահումյան փողոց, և նրանցից մեկը բախվել է առևտրի կրպակներին` շուրջ 5 քաղաքացիների պատճառելով գույքային վնասներ: Իմ ցուցումով, անմիջապես ես զբաղվել եմ էդ դեպքով, հարուցվել է քրեական գործ` խուլիգանություն հանցակազմով և երկու ավտոմեքենաների վարորդներն էլ ձերբակալվել են: Էս պահին գտնվում են արգելանքի տակ»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031