Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենյանց փողոցի պուրակն էլ ազատագրեցին «Մեծ մահակից» (Տեսանյութ)

Հուլիս 11,2013 16:19

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Սուրենյան փողոցում գտնվող Հակոբ Պարոնյանի անվան պուրակի վերաբերյալ դատական հայցի լսումը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Վահագն Պետրոսյանը դատարանին հայտնեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լսելով մեծ թվով բնակիչների կողմից ներկայացված բողոքները պուրակում կառուցապատում անելու դեմ, հանձնարարական է տվել հարցը լուծել հօգուտ բնակիչների:

Ըստ Վահագ Մարտիրոսյանի, առաջիկա դատական նիստին կներկայացվի այդ պուրակին առնչվող նոր որոշում: Լուծումն, ըստ նրա, հավանաբար կլինի հողամասի փոխանակում` նույն համարժեք տարածքով` քաղաքի մեկ այլ հատվածում:

Քաղաքապետարանի իրավաբանի մեկնաբանությունները` տեսանյութում.

Դատարան էին ներկայացել նաեւ նշյալ հասցեի բնակիչները, որոնք ուրախությամբ արձանագրեցին, որ կարողացել են այգին ազատագրել հերթական կառուցապատումից:

Պուրակում շինարարություն էր  սկսել «Մեծ մահակ» ՍՊԸ-ն: Ըստ բնակիչների, պուրակն արդեն ցանկապատվել էր եւ այնտեղ ծառահատումներ  էին սկսվել եւ այդ ամենն արվել էր առանց հասարակական լսումների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031