Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ լիցենզավորման հանձնաժողովի նիստը

Հուլիս 14,2013 12:51

«Հայտերը 10-ն են, դրանք ուսումանական հաստատությունների, հանրակրթական, նախնական, արհեստագործական եւ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին են»,-այսօր կրթության եւ գիտության նախարարությունում կայացած կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց Կրթության գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար, լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Մհեր Ղազարյանը:

Նրա պնդմամբ, քննարկվելու են բոլոր հարցերը, վերջում ամփոփվելու են արդյունքները: Կրթության գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը ներկայացրեց 10 հայտերը, հանձնաժողովի 4 անդամները  միաձայն կողմ քվեարկեցին: Պրն. Մովսիսյանը ավելի մանրամասն ներկայացրեց «Հեքիաթ» մանկական կենտրոնի նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին եւ «Բերկուտ»  քոլեջ ՍՊԸ-ի նախնական մասնագիտական կրթական ծրագրով, միջնակարգ հանրակարթական հիմքով  թիկնապահական գործ եւ պահնորդական գործ մասնագիտությունների գծով լիցենզիա ստանալու մասին հայտերը:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031