Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտում անհանգիստ է, գիշերը երթեւեկել են սահմանը շրջանցող ճանապարհով

Հուլիս 17,2013 14:03

Ադրբեջանցի զինյալները կրակել  են  հայկական դիրքերի ուղղությամբ

 Հուլիսի լույս 17-ի ողջ գիշերը միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում  երթեւեկել  են ոչ թե  սահմանին մոտ ձգվող միջպետական, այլ սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող լեռնային ճանապարհով: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մեզ հայտնեց, որ  իր տվյալներով՝ հուլիսի 16-ին, ժամը 22-ն անց 30-ի  սահմաններում  Բաղանիսի տարածքում ադրբեջանցի զինյալները կրակ են բացել հայ  սահմանապահների դիրքերի վրա: Դրանից հետո, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները Բաղանիս գյուղ  ժամանելով ՝ փակել են միջպետական մայրուղով երթեւեկությունը, քանզի  վտանգ կար, որ  ադրբեջանական զինյալները  կարող էին գնդակոծել  մայրուղով երթեւեկող ավտոտրանսպորտը: Հուլիսի 17-ի  ժամը 10-ից միջպետական ճանապարհով երթեւեկությունը վերսկսվել  է:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031