Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց արևմտյան բանկերի ներկայացուցիչների հետ

Հուլիս 17,2013 16:54

Հուլիսի 16 ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել արևմտյան խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ, ովքեր Քաջարան են ժամանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ի ղեկավարության ներկայացրած նոր զարգացման ծրագրին ծանոթանալու ու խոշոր վարկավորման հնարավորությունները քննարկելու նպատակով: Մարզպետ Վ. Հակոբյանը բարեհաջող ընթացք մաղթեց նրանց առաքելությանը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում բանկերի և « Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ համագործակցության արդյունքները նկատելի կլինեն նաև երկրամասի բնակչության համար: Նշվեց, որ մարզային իշխանության գերխնդիրը տնտեսության համաչափ զարգացմանը նպաստելն է, որին կարելի է հասնել լեռնահանքային ձեռնարկությունների համար ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծմամբ: Մարզպետը շեշտեց, որ այսօր հասարակության գրեթե բոլոր շերտերի ուշադրությունը սևեռված է բնապահպանական հիմնախնդիրներին, արտադրական ծավալների մեծացմանը: Նշվեց նաև, որ նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ առավել հիմնավոր լուծումներ պետք է գտնել շրջակա միջավայրին պատճառած վնասները նվազագույնի հասցնելու, միաժամանակ առողջապահական լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար: Մարզպետ Վ. Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այսօրվանից հիմք կդրվեն փոխշահավետ համագործակցության և համատեղ գործունեության արդյունքում կշահեն Սյունիքի մարզն ու սյունեցին:

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031