Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի դպրոցների աշակերտները վերադարձել են Բուխարեստի ճամբարից

Հուլիս 18,2013 15:40 Share

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Բուխարեստ ճամբարի մեկնած երևանցի աշակերտները վերադարձել են վառ տպավորություններով։

Ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող 46 աշակերտները ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակցել են  ինչպես իրենց պատրաստած ծրագրով նախատեսված, այնպես էլ հյուրընկալող կողմի կազմակերպած միջոցառումներին ու մրցաշարերին։ Երևան ժամանած աշակերտներն ուրախությամբ են պատմել, որ այդ օրերի ընթացքում իրենք կարողացել են ծրագրածի չափով ռումինացիներին ներկայացնել ոչ միայն հայկական արվեստն ու մշակույթը, այլև մայրաքաղաք Երևանն ու արժանացել են բազմաթիվ հիացական ու շնորհակալական խոսքերի։ Աշակերտները նշել են, որ այդքան գովեստի խոսքերի արժանանալով՝ մեծ հպարտությամբ են վերադարձել Երևան։

Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարը Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի համատեղ նախաձեռնությամբ նման առաջին միջոցառումն էր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել