Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. Սիրիահայ հայտնի երգչուհին համերգ կտա թուրք երաժիշտների հետ

Հուլիս 18,2013 22:21

Սիրիայի ամենակարևոր արվեստագետներից մեկը՝ Լենա Շամամյանը, թուրք երաժիշտներ՝ դաշնակահար Թուլուղ Թըրփանի, թավջութակահար Ուզեր Արքունի և քանոնահար Գյոքսել Բաքթագիրի հետ հուլիսի 18-ին համերգ կտա Ստամբուլի Յըլդըզ համերգասրահում: Գրում է «Հյուրիեթ» թերթը:

Ջազային և հայ դասական երաժշտությունը իրար համակցող Շամամյանը ծնվել է Դամասկոսում, որտեղ տարրական և միջնակարգ դպրոցներում բազմաթիվ համերգներ է տվել, առաջինը՝ 5 տարեկանում: Նա երաժշտությամբ սկսել է զբաղվել 9 տարեկանից, իսկ 2002թ, ավարտել է Դամասկոսի համալսարանի տնտեսագիտական բաժինը: 2007 թ. բարձրագույն կրթություն է ստացել  Դամասկոսում նաև երաժշտական գծով:

Նման համերգով հանդես գալու միտքը Շամամայանի մոտ ծագել է, երբ դեռ գիտական մակարդակով էր երաժշտություն ուսումնասիրում: Նրան գրավում էին սովորական արևելյան հնչյունները լարայինների հետ խառնելը, գրում է թերթը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031