Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվել է «Երեւանյան մարզական ամառ 2013» մարզամշակութային միջոցառումը

Հուլիս 20,2013 12:45 Share

Մայրաքաղաքի «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպվել է «Երեւանյան մարզական ամառ 2013»  մարզամշակութային միջոցառում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ թատերականացված մանկական համարներով ուղեկցվող հանդիսավոր բացման արարողությանը հաջորդել է մայրաքաղաքում գործող ջրային մարզաձեւերի հավաքականների ցուցադրական ելույթները: Լողի, ջրացատկի, ջրագնդակի, սինքրոն լողի եւ վինդսերֆինգի հավաքականների սաներն իրենց ելույթներով ներկաներին ցուցադրել են իրենց հմտությունները: Ցուցադրական ելույթների ընթացքում հանդիսատեսին ողջունել են նաեւ երգի եւ պարային սիրված խմբեր, ինչպես նաեւ «Ջրաշխարհ» համալիրի փրկարարները:

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա ավանդական ու իր հերթին կնպաստի նաեւ ջրային մարզաձեւերի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել