Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է, որ Գեղամյանը կեղծ ազատամարտիկ է

Հուլիս 21,2013 18:35

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում է քաղաքացի, 53-ամյա Լենդրուշ Գեղամյանի դեմ հարուցված քրեական գործը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Լենդրուշ Գեղամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չմասնակցելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, որպես հաշմանդամ ազատամարտիկ կենսաթոշակ ստանալու եւ այլ իրավունքներից օգտվելու նպատակով խաբեությամբ ձեռք է բերել ՀԱԲ -ի «Ադանա» կամավորական ջոկատի կազմում 1989-1993թթ. ընթացքում ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու եւ «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացրել է տարբեր բժշկական հաստատություններ, հետազոտվել որպես ազատամարտիկ եւ 15.04.2004 թվականին ճանաչվելով 2-րդ խմբի հաշմանդամ մինչեւ 01.11.2011թ.խաբեության եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի 20 միլիոն ՀՀ դրամ:

Գործով հինգ նիստ արդեն կայացել է: Դատավճիռ դեռ չկա: Գեղամյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031