Լրահոս
Պետության ամոթն է
Օրվա լրահոսը

Իջեւանցի բանաստեղծը գովերգելով Նիկոլ Փաշինյանին՝ նրան համարել է համար մեկ ահաբեկիչ

Հուլիս 22,2013 11:52 Share
Աջակցեք aravot.am-ին

«Սատուրն» գրական կեղծանունով հանդես եկող իջեւանցի բանաստեղծ Ասատուր Իսպիրյանը գովերգելով իր համերկրացի, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, նրան համարել է համար մեկ ահաբեկիչ, Փաշինյանին նաեւ անվանել է մեր ժամանակների Նիկոլ Դուման; Ահավասիկ, Ֆեյսբուքում Ասատուր Իսպիրյանի կողմից տարածված բանաստեղծությունը.

«Նիկոլ Դուման Փաշինյան

Ուզում եմ գովերգել Նիկոլ Փաշինյանին`
Մեր ժամանակների Նիկոլ Դումանին,
Մեր ժամանակի համար մեկ ահաբեկիչին,
Որի ահից պապանձվում են լեզուները վերին ատյանների,
Որի առջևը լեզուներն են կուլ տալիս
Ճարտար վարպետները կոկված բառերի,
Առյուծասիրտ զավակը իր սեգ ժայռերի,
Մեր վսեմ բնության արժանի ժառանգը չքնաղ Իջևանի,
Շառաչող ճշմարտության հորդաբուխ գետ է նա մի
Սարերից իջնող հայրենի եզերքի,
Երկնի պես զուլալ մեր սպիտակ ջրի…

Նշենք, որ ավելի վաղ Ասատուր Իսպիրյանը բանաստեղծություն էր ձոնել Զարուհի Փոստանջյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Ասատուր Իսպիրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ա. says:

    Այսպիսի բանաստեղծություն կարող է գրել ցանկացած մարդը ով տառաճանաչ է: Մի խելքը գլխին բան գրեիր, որ մարդ հիշի, ա՛յ «Թումանյան»:

Պատասխանել