Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգին Հայկոն ոստիկանությանը կոչ է անում ավելի խորը ուսումնասիրել վարորդների հոգեբանական վիճակը (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 17:50

Այսօր Կարգին Հայկոն՝ նույն ինքը Հայկ Մարությանն անդրադառնալով ոստիկանության երեկ տարածած հաղորդագրությանը, կոչ արեց, որ նրանք վարորդների բարոյահոգեբանական վիճակն ավելի խորը ուսումնասիրեն, քանի որ ըստ նրա` «Գծի տերերը պլան են դնում վարորդների վրա, որոնք էլ ստիպված  իրար վազանցում են, մտնում մրցակցության մեջ, իրար դեմ կտրում… Շատ ահավոր վիճակ է, իսկ այդ պլանը ազդում է վարորդի հոգեբանական վիճակի վրա, քանի որ նա ամեն ինչ անում է պլանը տալու համար: Վարորդները զբաղվում են ամեն ինչով, բացի վարորդություն անելուց, գումար են մանրում, խոսում, լսում, թե ուղեւորներն ինչ են խոսում, մինչդեռ ամբողջ աշխարհում դա իսպառ վերացված է, քանի որ վարորդը պետք է միայն վարի: Յուրաքանչյուր դեպքում, երբ նա շեղվում է, դա կարող է մեծ վտանգ առաջացնել: Ես կխնդրեի, որ ոստիկանությունն ուշադրություն դարձներ այս ամենին: Արդեն քանի տարի է մեր վարորդներին կոչում են 100 դրամանոց քիլերներ: Իսկ հիմա նրանց գները թանկացրել են եւ նրանք դարձել են 150  դրամանոց»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031