Լրահոս
Օրվա լրահոսը

Արաս Օզբիլիսը պաշտոնապես տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ» եւ կխաղա N11 մարզաշապիկով

Հուլիս 26,2013 21:18

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հինգ տարվա պայմանագիր ստորագրեց Մոսկվայի «Սպարտակի» հետ եւ «Championat.com»-ի փոխանցմամբ արդեն նաեւ բուժզննում է անցել:
23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու N11 մարզաշապիկով: Ինքը՝ Օզբիլիսը, նոր ակումբի կայքէջում հայտարարել է, թե իրեն  այլ առաջարկներ էլ են եղել, «Բայց հենց «Սպարտակը» դուրս եկավ ինձ վրա, հասկացա, որ ուզում եմ խաղալ հենց այդ ակումբում եւ ուրիշ ոչ մի տեղ: «Սպարտակը» Ռուսաստանի ամենաանվանի եւ պատվախնդիր ակումբն է, ինչը համապատասխանում է ինձ: Իհարկե, մինչեւ որոշում կայացնելս զրուցել եմ Յուրա Մովսիսյանի հետ եւ նրանից միայն դրական խոսքեր եմ լսել թե ակումբի, թե թիմի մասին: Դա նույնպես իմ ընտրության գործում դեր կատարել է», – ասել է Օզբիլիսը:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ընտրել հենց 11 համարը, ֆուտբոլիստը պատասխանել է. «Որովհետեւ դա էր ազատ համարներից մեկը: Թեեւ N 24-ը, որով հանդես էի գալիս «Կուբանում», նույնպես ազատ էր, սակայն այն չընտրեցի, որովհետեւ «Սպարտակում» նոր կյանք եմ սկսում»:
 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031