Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանի կյանքին վտանգ է սպառնում. «Եթե ինձ հետ մի բան պատահի…»

Հուլիս 30,2013 21:35

«Շատ են մարդիկ, որոնք կարծում են, որ իմ կյանքը վտանգված է: Ես նույնպես գիտակցում եմ դա: Հայտարարում եմ՝ կյանքը շատ եմ սիրում: Իմ հիմնական ասելիքը եւ անելիքը դեռ առջեւում է: Հայտարարում եմ նաեւ, որ ես չեմ վախենում մահից: Ահ ու սարսափը չգիտեմ ինչ բան է: Այդ զգացումները ես իմ մեջ սպանել եմ շատ վաղուց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Գորիսի՝ 1992-94թթ․ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նա վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ էր ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների ունեցվածքի, ոճրագործությունների մասին, ուստի իր կյանքին սպառնացող վտանգը տեսնում է այդ կողմից:

Նա ընդգծել է, որ «եթե ինձ հետ մի բան պատահի, ապա ինձ հարգող բոլորին, մեր ժողովրդի պատասխանատու, մտահոգ եւ վճռական զանգվածին խնդրում եմ ոչ թե սգալ, ոչ թե լացուկոծի դիմել, այլ իմ դիակով բացել հայաստանյան չարյաց դարպասները»:

Նա կոչ արեց թոթափել հայ ժողովրդի չարիքը՝ «լիսկայությունն» ու «լիսկայականությունը». «Արտասովոր ոճրագործության, արտասովոր հափշտակության, մնացած ոճիրների հետ կապված վերջապես վերջակետ դնեն իրենց 23-ամյա հանցավոր անգործությանը, քրեական գործեր հարուցեն եւ Սուրիկ Խաչատրյանին ու նրա բանդային՝ Սասուն Խաչատրյան, նրանց եղբայրներին, որդիներին եւ այլոց կանգնեցնեն օրենքի առաջ: Սուրիկ Խաչատրյանը, երբ որ իշխանություն է ձեռք բերել 1994-ից մինչեւ այսօր՝ անցած 19 տարիների ընթացքում հափշտակել է ՀՀ եւ մեր ազգային հարստության մի զգալի մասը: Ավելի քան 200 մլն դոլար: Դա ավելին է, քան անկախության 22 տարիների ընթացքում ունեցել է Գորիս, Կապան, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքների եւ Սյունիքի ավելի քան 100 գյուղերի բյուջեները միասին վերցրած: 22 տարվա այս 111 համայնքների բյուջեներն ավելի փոքր են եղել, ավելի պակաս են եղել, քան Սուրիկ Խաչատրյանի հափշտակած, յուրացրած, կողոպտած հարստությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. ASHOT says:

    Սամվել Հարությունյան,ես հպարտ եմ որ իմ ազգի մեջ կա դզեր նման խիզախ եվ ազնիվ մարդիկ,Դզեր նմաների շնորհիվ մենք վերջ կտանք տարբեր տիպի անբարոյականների զավակներից որոնք կերել են Հայաստանը եվ հայ յողովուրդի կյանքը.Շնորակալ եմ Ձեզ ,շնորակալ եմ աստւց որ կան ձեր նման մարդ մեր ազգի մեջ

  2. ASHOT says:

    Ես անհամբեր սպասում եմ Սերժի որոշմանը լիսկայության հարցւմ

    • Լևոն Մելքումյան says:

      Իզուր էլ սպասում եք: Սերժը վաղուց է որոշել. նա լիսկային պարգևատրել է ՀՀ բարձրագույն պարգևով: Դա ձեզ բավարար չէ՞: Մյուս կողմից՝ մի՞թե որևէ տարբերություն կա լիսկայի և սերժի միջև:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ թիկնապահները տվել են լիսկային,որ Երևանի կենտրոնում հանգիստ սուրճ խմի:

    Մեկա՝ լիսկան չի ճողոպրելու: Թալեաթն էլ էր իրեն Բեռլինում «ապահով» զգում:

    Իսկ Սամվել Հարությունյանը ՄԵԾ հայրենանվեր գործ արեց իր բացահայտումներով. նույնիսկ սա պատմական կարելի է անվանել:

  4. Բրուտոս says:

    Այս մարդը իր համարձակությամբ ճարտար լեզվով և անկեղծությամբ իսկական ՀՀ պրեզիդենտի թեկնածու է՝ իսկական այլընտրանք:

  5. nune says:

    Իրոք որ այս մարդը այսքան փաստեր է ներկայացնում, ինչու չեք հետևողականություն ցուցաբերում, կամ եթե զրպարտում է ինչու եք լռում, թե լռությունը համաձայնության նշան է: Վերջապես խոսեք պարոն նախագահ, ամբողջ ազգը այս հարցի և նմանատիպ այլ հարցերի լուծմանն է սպասում, իսկ դուք լռում եք և անվերջ աշխատանքային ճամփորդություններ իրականացնում:

  6. Maxim says:

    Մեր երկրի ողջ իշխանություն և կառավարություն կոչվող ոհմակը լիսկաբարո է: Լոզունգը նույնպես
    լիսկաների համար են,՝ իրենց համար ապահով Հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031