Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մասնակցություն կունենա՞ն Սյունիքում կայանալիք ընտրություններին

Օգոստոս 10,2013 23:13

Այսօր «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների Սյունիքի տարածքային կառույցներից փորձեցինք ճշտել, թե կուսակցությունները  թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու կառաջադրե՞ն   կամ Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական  ընտրակարգով  լրացուցիչ ընտրությանն ինչ-որ ձեւով մասնակցություն կունենա՞ն, թե՞ ոչ:

«Օրինաց երկիր» կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահ Գարիկ Միրզոյանը փոխանցեց, որ այս պահին որեւէ քննարկում չի եղել եւ դեռ հստակ որոշում չկա ՕԵԿ-ը պատգամավորի թեկնածու կառաջադրի՞, թե՞ չէ: «Որոշում դեռ կոնկրետ չկա: Ներկա պահին  որոշված չէ թեկնածու առաջադրում ենք, թե՞ չենք առաջադում կամ որեւէ մեկին պաշտպանո՞ւմ ենք, թե՝ չէ: Որեւէ քննարկում չի եղել, մինչեւ օգոստոսի 15-ը դեռ ժամանակ կա…», – ասաց Գարիկ Միրզոյանը, ով ԱԺ նախորդ ընտրություններում համամասնական ընտրացուցակում որպես պատգամավորի թեկնածու էր առաջադրվել:

Իսկ մեր այն հարցին, թե նա կցանկանա՞ այս անգամ էլ առաջադրվել, բայց արդեն մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությանը, վերջինս պատասխանեց, որ նման ցանկություն եւ մտադրություն չունի:  «Ցանկությունը եւ կուսակցության որոշումը պետք է  համընկնի: Ես ցանկություն չունեմ իմ թեկնածությունն առաջադրելու, բայց եթե կուսակցությունը որոշի՝ կառաջադրեմ: Արդեն  կուսակցությունը կորոշի ես կլինեմ, թե՝ մեկ ուրիշը: Բայց այս պահին դեռ ոչ մի հստակ որոշում չկա մեր մասնակցության վերաբերյալ», – հավելեց ՕԵԿ-ի տարածքային կազմակերպության նախագահը:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակից պատասխանեցին, որ  մեր հարցին կարող է պատասխանել միայն տարածքային կառույցի պատասխանատուն՝ Մերուժան Սիմոնյանը, ով այս պահին բացակայում է Հայաստանից եւ դեռ պարզ չէ մինչեւ օգոստոսի 15-ը վերդարձած կլինի՞, թե՞ ոչ:

Օգոստոսի 5-ից մինչ օրս թիվ 38 ԸԸՀ-ում  առաջադրվողներ  չեն եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031