Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարներ ճանապարհներին

Օգոստոս 11,2013 09:30

Օգոստոսի 11-ին, ժամը 00:40-ին  փրկարարները տեղեկատվություն են ստացել, որ ս.թ օգոստոսի 10-ին, ժամը 18:40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 151-րդ կմ-ում՝ Սարավան գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պարզվել է, որ բախվել են «Ֆորդ Մավերիկ» մակնիշի 35 TO 758 (վարորդ՝ 1976 թ. ծնված Մ. Մ.) եւ «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 34 DU 565 պ/հ (վարորդ՝ 1984 թ. ծնված Դ. Մ.) ավտոմեքենաները, ինչից «Ֆորդ Մավերիկի» ուղեւոր՝ 1982 թ. ծնված Ա.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Իսկյ օոստոսի 11-ին, ժամը 08:04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Փոքր Վեդի-Արարատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մանրամասները` քիչ ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031