Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխել են ինքնասպանության փորձը

Օգոստոս 11,2013 12:27

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբն ու ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները կարողացան կանխել մի կնոջ ինքնասպանության փորձ:

Ինչպես shamshyan.com-ին հայտնել է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն ահազանգել էին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ մի կին փորձում է իրեն ցած նետել Կիեւյան կամրջից՝ պատճառաբանելով, որ հոգնել է ամեն ինչից: Տեղում կենտրոնի հերթապահներ Արշակ Գրիգորյանն ու Լյուդվիգ Վարդանյանը ռադիոկապով կապվում են Կիեւյան փողոցում ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչներ Ռոման Հակոբյանին եւ Էդգար Ալեքսանյանին, ովքեր էլ մոտենալով կնոջը, մոտ 30 րոպե խնդրում էին նրան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ու մինչ տղաները կկանխեին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգով ժամանում են նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:

 

Ի վերջո ոստիկաններին հաջողվում է կնոջն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանների կողմից փրկված կինը Երեւանում վարձակալական հիմունքներով բնակվող 49-ամյա Ի. Պ.-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031