Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետական» կուսակցություն, որպես այդպիսին, չկա. Արամ Հարությունյան

Օգոստոս 13,2013 16:19

«Այսօր չկա արտաքին քաղաքականություն: Այս կարգի թալան երբեք չի եղել, թալանողը զավթել է ամեն ինչ: Ամեն ինչից փող են ստեղծում, կարկուտը խփեց՝ փող, մարդը մահացավ՝ փող: Ամբողջ փիլիսոփայությունը փող աշխատելն է: Այստեղ մնացող մարդը այդպես չի վարվի: Նրանք գնալու են, ժողովրդին թողնելով ձեռնունայն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ «Հանրապետական» կուսակցություն, որպես այդպիսին, չկա: Օրերը հաշված են: Չեն ձգելու այս իշխանությունները, Սերժ Սարգսյանի ողբերգությունն այն է, որ նա իրավահաջորդի հարցը չի լուծել.

«Մեր առաջնորդն անկողնային իրավիճակում է, ժամկետն է մինչ 2018 թվականը: Հիմնական խնդիրն է՝ իշխանություններից հրաժարական պահանջել: Ընտրությունները չանցան այն ձեւով, ինչպես պետք էին: Կանգնած ենք կոտրած տաշտակի առջեւ, միայն հնարավոր է արդարանալ, սակայն արդարանալով հարց չի լուծվում: Տնտեսական իրավիճակն ու արտագաղթը ամենաողբերգականն են: Իշխանությունները ամեն ինչից են օգուտ քաղում, երբ մարդ է մահանում, դա իրենց ձայնն է, երբ արտագաղթ է, նորից իրենց ձայնն է: Եթե մանկապիղծը երկար ժամանակ խորհրդական է աշխատել, ապա հասկանալի է, թե ինչ խորհուրդներ է տվել: Ամբողջ ողբերգությունն այն է, որ իշխանությունն իրեն փրկելու կամ առիթը օգտագործելու համար փող է կորզում ժողովրդից»:

Բանախոսի պնդմամբ՝ հակառուսական հիստերիան իշխանությունների կողմից է ղեկավարվում: Քաղաքականության մեջ կարեւոր են շահերը: Հայաստանը պետք է մնա իր տեղում, այս խնդիրը առաջացավ միայն այս ընտրությունների պատճառով.

«Սեր պետք է խոստովանել սեփական ժողովրդին: Սերժ Սարգսյանը բարոյական իրավունք չունի որոշում ընդունի ժողովրդի փոխարեն՝ վախ ու կասկած կա, վարչապետը կիթառ է նվագում, մնացածը հանգստանում են, ինչ են արել, որ գնացել են հանգստի: Երեւի քրտնել են, հոգնել: Երկիրը մահամերձ վիճակում է, ինչ արձակուրդի մասին է խոսքը: Տղերք, կամաց-կամաց ճամպրուկներդ հավաքեք ու գնացեք, թողեք ժողովուրդը հանգիստ ապրի: Ես ժողովրդից մեկն եմ, չեմ գնալու այստեղից, իսկ իրենք գնացող են»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Իհարկե ներկայիս իշխանությունները ստիպված են լինելու առնեն իրենց թալանածն ու փախնեն, սա պարզ է: Եթե ժողովուրդը թույլ տա, որ սրանք իրենց արածները մարսեն անպատիժ, ինչ երաշխիք կա, որ սրանց հաջորդողները նույն կերպ չեն վարվելու? Այս հարցով պետք է զբաղվեն ամենաբարձր պտոֆեսիոնալները:
    Հ.Գ. Հավանաբար սրանք կփախչեն այնտեղ, որտեղ կամ հայ ընդհանրապես չկա, կամ եթե կա, ապա շատ քիչ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031